http://www.mnp.am  

 

<<Էրեբունի>> պետական արգելոցը կազմավորվել է 1981թ. 89 հա տարածքով, այժմ այն 118,75 հա է: <<Էրեբունի>> պետական արգելոցի ստեղծման համար հիմք են ծառաել դեռևս 1925-1928թթ. ՀՊՀ պրոֆեսոր Մ.Գ. Թումանյանի կողմից կատարված ուսումնասիրությունները և նրա կողմից էլ հայտնաբերվել է այդ տարածքը: 1934 թ. Հայաստան այցելած ակադեմիկոս Ն.Ի. Վավիլովը անձամբ տեսնում է վայրի ցորենների այս բուսուտները, այն համարել է համաշխարհային հետաքրքրություն ունեցող տարածք և առաջարկել է առանձնացնել 50-100 հա տարածություն և հատուկ խնամքի տակ պահել որպեսզի պահպանվի բույսերը զարգացման համաշխարհային նշանակություն ունեցող այս վկայականը: <<Էրեբունի>> պետական արգելոցը ստեղծվել է պահպանելու վայրի ցորենների և այլ հացաբույսերի վայրի տեսակները: Արգելոցում, բնական պայմաններում, աճում են գիտությանը հայտնի չորս տեսակ վայրի ցորեններից 3-ը: Արգելոցի ստեղծման հիմքում ընկած է այն գաղափարը, որ այստեղ են գտնվում ոչ միայն վայրի ցորենների այդ տեսակները, այլև Կարմիր գրքում գրանցված մի շարք անհետացող, հազվագյուտ բուսատեսակներ, այսինքն այս վայրը նման բուսատեսակների մեկ ամբողջական յուրահատուկ համալիր է: